Հալանդը հերթական անհավանական ռեկորդն է սահմանել ՉԼ շրջանակում
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Սևիլիային»։
«Քաղաքաբնակների» կազմից կրկին փայլեց թիմի նորեկ Էրլինգ Հալանդը` դառնալով դուբլի հեղինակ։
Ինչպես հայտնում է Չեմպիոնների լիգայի Twitter-ի պաշտոնական էջը, նորվեգացի հարձակվողը մրցաշարի շրջանամում անցկացրած 20 խաղում խփել է 25 գոլ։
Աղբյուրի փոխանցմամբ` 22-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի պատմության մեջ ամենաարագն է հատել 25 գոլի սահմանը։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Ֆիլիպո Ինձզագիին ու Ռուդ վան Նիստելռոյին, ովքեր 25 գոլ խփել էին Չեմպիոնների լիգայի շրջանակում 30 հանդիպում անցկացնելուց հետո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռուդ վան Նիստելռոյ, Սևիլիա, Ֆիլիպո Ինձզագի