Հալանդը կրկնել է Ագուերոյի 11 տարվա վաղեմության ցուցանիշը
Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։
«Քաղաքաբնակների» կազմից դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Էրլինգ Հալանդը` մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, նորվեգացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» պատմության միայն երկրորդ ֆուտբոլիստն է, ով Պրեմիեր լիգայի շրջանակում իր նորամուտի խաղում դարձել է դուբլի հեղինակ։
Մանկունյական ակումբի կազմում վերջին անգամ նման ցուցանիշ գրանցել էր Սերխիո Ագուերոն, ով 2011 թ. օգոստոսի 15-ին «Սուոնսիի» դեմ կայացած խաղում դարձավ դուբլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի, Սերխիո-Ագուերո, Վեսթ Հեմ