Հալանդը Բորուսիայի կազմում ավելի շատ գոլ է խփել, քան մասնակցել հանդիպման🎥
Գերմանական Բունդեսլիգայի 16-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց առաջնության ակնհայտ հետնապահ «Գրոյթեր Ֆյուրթին»։
Այդ խաղում դորտնունդյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը։
Նորվեգացի հարձակվողը «իշամեղուների» շարքերը համալրելուց հետո բոլոր մրցաշարերի շրջանակում խփել է արդեն 76 գոլ։
Հատկանշական է, որ 21-ամյա հարձակվողը «Բորուսիայի» կազմում ավելի շատ գոլի հեղինակ է դարձել, քան մասնակցել հանդիպման։
Հալանդը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 74 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ