Հալաաաանդ!!! Առաջնության վերսկսումից հետո առաջին գոլը ?
Ինչպես գիտեք, գերմանական Բունդեսլիգան երկու ամսվա դադարից հետո վերջապես վերսկսկվել է։ 26-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ մրցում է «Շալկե-04»-ի դեմ։
Առաջնության վերսկսումից հետո գրանցվել է առաջին գնդակը։ Հանդիպման 29-րդ րոպեին նորվեգացի «մարդասպան» Էրլինգ Հալանդը բացել է հանդիպման հաշիվը՝ եզրափակելով Տորգան Ազարի փոխանցումը։ Այս գոլը դարձավ հարձակվողի 10-րդ գնդակը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում։
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ, Շալկե-04