Կրիշտիանու Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին տեղեկացնում է Պորտուգլիայի հավաքականի մամուլի ծառոյթունը։
35-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբերի 13-ին Covid-19-ի դրական թեստ է հանձնել և չի կարողանա մասնակցել հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Շվեդիայի դեմ հանդիպմանը։
Հաղորդվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը հիվանդությունը տանում է առանց ախտանշանների և արդեն ինքնամեկուսացել է։
Այն բանից հետո, երբ Կրիշտիանուի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները կրոնավիրուսի կրկնակի թեստ հանձնեցին, սակայն որևէ այլ ֆուտբոլիստի մոտ վարակը չի արձանագրվել։
# կորոնավիրուս, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Պորտուգալիայի հավաքական