Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, թե դեռևս որքան է պատրաստվում խաղալ
Այսօր՝ փետրվարի 5-ին, «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նշում է իր 35-ամյակը։ Tuttosport-ին տված հարցազրույցում պորտուգալացին խոսել է այն մասին, թե որքան է դեռ ֆուտբոլում մնալու․
«Շատ բան կախված է իմ հոգեվիճակից և մոտիվացիայից, քանի որ ֆիզիկական առումով երբեք խնդիրներ չեն լինի։ Ես հիանալի եմ հետևում ինձ և կարծում եմ, որ մինչև 40 տարեկան կարող եմ հանդես գալ։ Ամենակարևորը հոգեբանական գործոնն է։ Ամեն բան մի գեղեցիկ օր ավարտվում է։ Չեմ պատրաստվում ամբողջ կյանքս ֆուտբոլ խաղալ, սակայն դեռևս զգում եմ, որ կարող եմ ևս մի քանի մրցանակներ շահել»,- նշել է հոբելյարը։
# Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Պորտուգալիայի հավաքական