Կրիշտիանու Ռոնալդուն առաջին միլիարդատեր ֆուտբոլիստն է
Կրիշտիանու Ռոնալդուն առաջին միլիարդատեր ֆուտբոլիստն է
09/10/2025 - 16:05

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դաձրել է առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը, հայտնում է Bloomberg-ը։

Bloomberg-ի ցանկում 40-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Ալ Նասրի» հետ նոր պայմանագիր ստորագրելուց շնորհիվ, ինչից հետո նրա տարեկան աշխատավարձը դարձել է 400 միլիոն դոլար։

Այժմ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի կարողությունը գնահավտում է 1,4 միլիարդ դոլար։ Պորտուգալացի ֆուտբոլիստը մոտ 500 միլիոն դոլար աշխատել է 2002-2023թթ. ընթացքում։

Անցնող տարիներին Ռոնալդուի եկամուտը 175 միլիոնով ավելացրել է Nike-ի հետ 10 տարվա պայմանագիրն ու Armani-ի ու Castrol-ի հետ համագործակցությունները։ Միայն Nike-ի հետ պայմանագրից նա տարեկան վաստակում է 18 միլիոն դոլար։

Պորտուգալացու համար հատկապես շահավետ է եղել «Ալ Նասր» տեղափոխությունը։ 2023թ. հունվարին ակումբի հետ պայմանագիր կնքելով` նա սկսեց վաստակել 200 միլիոն դոլար աշխատավարձ։

Միայն «Ալ Նասր» տեղափոխությունից էլ ստացել է միանվագ 30 միլիոն դոլար հատուկ պարգևավճար։

Bloomerg-ը պնդում է, որ «Ինտեր Մայամիի» ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին Ռոնալդուից էականորեն քիչ է վաստակել կարիերայի ընթացքում` մոտ 600 միլիոն դոլար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025