Կրիշտիանու Ռոնալդուն instagram-ում արգելափակել է transfermarkt-ի էջը
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի վինգեր Կրիշտիանու Ռոնալդուն կարծես թե վիրավորված է transfermarkt-ից։
Երեկ transfermarkt-ը instagram-ում հրապարակել էր այն խաղացողների խորհրդանշական հավաքականը, որոնց գործակալը Ժորժե Մենդեշն է։ Այդ կազմում ընդգրվել են Էդերսոնը («Մանչեսթեր Սիթի»), Ժոաո Կանսելուն («Մանչեսթեր Սիթի»), Ռուբեն Դիաշը («Բենֆիկա»), Գաբրիել Պաուլիստան («Վալենսիա»), Նելսեն Սեմեդուն («Բարսելոնա»), Ռուբեն Նեվեշը («Վուլվերհեմպտոն»), Ֆաբինիոն («Լիվերպուլ»), Խամես Ռոդրիգեսը («Ռեալ»), Բերնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի»), Անխել դի Մարիան (ՊՍԺ), ինչպես նաև Կրիշտիանու Ռոնալդուն։
Transfermarkt-ի instagram-ի պատասխանատուն նկարի վրա նշել է բոլոր խաղացողներին և Gestifute գործակալությանը, սակայն չի կարողացել նշել Կրիշտիանու Ռոնալդուին և մեկնաբանությունների մեջ նշել է․
«Չենք կարողացել նշել Կրիշտանու Ռոնալդուին, քանի որ նա մեզ արգելափակել է այն բանից հետո, երբ տեսել է իր գինը»,- գրել է SMM պատասխանատուն։
Հետագայում այդ նույն մեկնաբանության պատասխանների հատվածում ավելացրել է․
«Նա մեզ ասել է, որ դուր չի եկել իր տրանսֆերային արժեքը»։
Նշենք, որ ներկայումս Transfermarkt-ը պորտուգալացի խաղացողի արժեքը գնահատում է 75 մլն եվրո, իսկ առավելագույնը եղել է 2014 թվականին, երբ գնահատվում էր 120 մլն եվրո։
# Transfermarkt, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս