Կրիշտիանու Ռոնալդուին որակազրկում է սպառնում 🎥
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է անախորժ իրավիճակում։
Բանն այն է, որ 39-ամյա ֆուտբոլիստը Պրո լիգայի 21-րդ տուրում «Ալ Շաբաբի» դեմ արտագնա խաղից հետո (3:2) լսելով, որ երկրպագուները վանկարկում են Լեո Մեսսիի անունը` ցուցադրաբար անպարկեշտ ժեստ է ցույց տվել, որը չի վրիպել ոչ մեկի աչքից։
Al Riyadhiah-ն հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի հանձնաժողովները միջադեպի հետ կապված հետաքննություն են սկսել։
«Ալ Նասրի» ներկայացուցիչները պնդում են, որ համացանցում տարածված տեսանյութը պատրաստվել է արհեստական բանականության միջոցով։
Աղբյուրի փոխանցմամբ` այժմ Ռոնալդուին սպառնում է երկխաղյա որակազրկում և տուգանք։
Հավելենք, որ պորտուգալացի հարձակվողը Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 20 խաղում խփել է 22 գոլ` գլխավորելով լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Նասր, Ալ Շաբաբ, Կրիշտիանու-Ռոնալդու, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա