Կրեմոնեզեն 26 տարի անց վերադարձավ Ա սերիա
Ավարտվեց Բ սերիայի 2021/22 խաղարկության հիմնական հատվածը, որի վերջին` 38-րդ տուրում առաջատարների թվում ընթացող «Կրեմոնեզեն» հյուրընկալվելիս մրցեց «Կոմոյի» դեմ։
Վերջին տուրից առաջ Կրեմոնա քաղաքը ներկայացնող ակումբը զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը և 1 միավորով զիջում էր 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Մոնցային»։
Այդուհանդերձ, վերջին տուրում «Կրեմոնեզեն», Սամուել Դի Կարմինեի դուբլի շնորհիվ, 2:1 հաշվով հաղթեց «Կոմոյին», իսկ «Մոնցան» հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց «Պերուջային»։
Այդ հաղթանակի շնորհիվ` Ֆաբիո Պեկիայի թիմը վաստակեց 69 միավոր, մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Մոնցային» ու բարձրացավ 2-րդ հորիզոնական` 26 տարի անց վերադառնալով Ա սերիա։
«Կրեմոնեզեն» վերջին անգամ Ա սերիային մասնակցել էր 1995/96 մրցաշրջանում։
Նշենք, որ «Մոնցան» մնաց 67 միավորով և, ի վերջո, զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը ու ևս 5 ակումբների հետ կմասնակցի յուրահատուկ փլեյ-օֆֆ-ի` պարզելու Ա սերիայի ուղեգիր նվաճող վերջին հաջողակին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բ-Սերիա, Կրեմոնեզե, Մոնցա