Կուրտուան հետ մղեց Սակայի` «Պանենկայով» իրացրած 11-մետրանոցը 🎥
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցում է «Արսենալի» դեմ։
Հանդիպման 13-րդ րոպեին «զինագործները» կարող էին բացել հաշիվը, սակայն «արքայական» ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան հետ մղեց Բուկայո Սակայի` «Պանենկա» տեսակի հարվածով իրացրած 11-մետրանոցը։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Արսենալը» հաղթել է 3:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից