Կուրտուա. ««Ատլետիկոն» վախենում էր Մբապեի ու Վինիսիուսի արագընթաց հակագրոհներից»

Կուրտուա. ««Ատլետիկոն» վախենում էր Մբապեի ու Վինիսիուսի արագընթաց հակագրոհներից»

13/03/2025 - 12:41

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում մադրիդյան դերբիում հետխաղյա 11-մետրանոցներով «Ատլետիկոյին» հաղթելու մասին.

«Կարծում էի, թե «Ատլետիկոն» կփորձի երկրորդ գոլը խփել, բայց զարամցա, քանի որ նրանք պարզապես պաշտպանվում էին և փորձում էին խուսափել հակագրոհներից։ Ստացվեց այնպես, որ նրանք ավելի լավ տեսք ունեին, քանի որ ավելի շատ պահ էին ստեղծել, իսկ ես ստիպված էի մի քանի սեյվ կատարել, բայց իրականում «Ատլետիկոն» վախենում էր Մբապեի ու Վինիսիուսի արագընթաց հակագրոհներից։

Արդյունքում այս ամենը նմանվեց վիճակախաղի։ Թիմում ամբողջ շաբաթ խոսում էինք այդ մասին, բայց երբ եկավ 11-մետրանոցների պահը, ամեն ինչ կախված էր նրանցից, ովքեր պետք է հարվածեին։ Ես գրեթե հետ էի մղել Կոռեայի հարվածը։

Գիտեի, որ Ալեքսանդր Սորլոթը սիրում է փոխել հարվածի ուղղությունը, բայց գաղափար չունեի, թե որ որ կողմ նշան կբռնի Մարկոս Լյորենտեն։ Նրա հետ մարզվելիս հիշում եմ, որ նախընտրում էր դիպուկ ու հուժկու հարվածով իրացնել 11-մետրանոցները։ Հենց այդպես էլ արեց, բայց գնդակը դիպավ դարպասաձողին»,- բելգիացի դարպասապահի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հավելենք, որ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Ատլետիկոյից» վրիպել է միայն Մարկոս Լյորենտեն, իսկ Խուլիան Ալվարեսի գոլը չեղարկվել է կրկնահարվածի պատաճռով։ «Արքայական» ակումբից աչքի ընկնել չի կարողացել Լուկաս Վասկեսը։

«Լոս բլանոկոսը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում երկխաղյա դիմակայություն կանցկացնի Լոնդոնի «Արսենալի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023