Կունցը շուտով կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Թուրքիայի հավաքականում շուտով մարզչական փոփոխություն տեղի կունենա։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է պաշտոնանկ անել հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցին։
Նշենք, որ դեռևս Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի դեմ կայացած խաղից (1:1) հետո թուրքական ԶԼՄ-ները մեծ աղմուկ էին բարձրացրել` պահանջելով գերմանացի մասնագետի հրաժարականը։
Այդ հանդիպումից հետո Մեհմեթ Բույուքշեկը չէր թաքցրել իր հիասթափությունը և ակնհայտ դժգոհություն էր հայտնել գրանցված արդյունքից։
Արդեն կան խոսակցություններ, որ Թւորքիայի հավաքականը գլխավորելու է Աբդուլահ Ավչին, ով այդ պաշտոնն արդեն զբաղեցնրել է 2011-13 թթ.։
Հավելենք, որ Շտեֆան Կունցը Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2021 թ. սեպտեմբերից։
Այդ ընթացքում Թուրքիայի հավաքականն անցկացրել է 20 հանդիպում, տոնել 12 հաղթանակ, կրել 5 պարտություն, 3 անգամ էլ գրանցել ոչ-ոքի։
Ավելացնենք, որ Եվրո-2024-ի որակավորկան փուլում Թուրքիայի հավաքականը անցկացրած 5 խաղից հետո վաստակել է 10 միավոր և D խմբի շրջանակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աբուդլահ Ավչի, Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Թուրքիայի հավաքական, Հայաստանի-հավաքական, Մեհմեթ Բույուքշեկ, Շտեֆան Կունց