Կունդե. «Սա անարգանք է. մենք ռոբոտ չենք»
«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն «Օսասունայի» դեմ (3:0) Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված հանդիպումից հետո դժգոհել է գրաֆիկից.
«Ես դժգոհ եմ հանդիպումների գրաֆիկից։ Սա անարգանք է։ Բազմիցս բարձրաձայնել ենք օրացույցի մասին, քանի որ շատ-շատ հանդիպումներ ենք անցկացնում։ Գիտեմ` կան մարդիկ, որոնք դա չեն ընդունում։ Կարծում եմ` բախտս բերել է, որ ինձ հաջողվել է պահպանել կիրքը, բայց սա անհարգալից է։ Ընդ որում, խոսքը ոչ միայն մեր թիմի մասին է։
Նույնը կարող եմ ասել նաև «Օսասունայի» մասին, որի ֆուտբոլիստները, օրինակ, Անտե Բուդիմիրը, նույնպես միացել էին իրենց հավաքականներին և հանգստի կարիք ունեին։ Էական չէ «Բարսելոնան» է, «Օսասունան», թե «Ռեալը»։ Սա, առաջին հերթին, անարգանք է ֆուտբոլիստների հանդեպ։
Մենք ռոբոտ չենք։ Որակյալ հանդիպում անցկացնելու համար մեզ հարկավոր է նաև հանգստանալ։ Բոլոր ֆուտբոլային ինստիտուտներն, այդ թվում` Լա լիգան, պետք է ընդունեն սա»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բարսելոնա» – «Օսասունա» հանդիպումը կայացել է միջազգային դադարից անմիջապես հետո։ Երկու ակումբների մի շարք ֆուտբոլիստներ իրենց հավաքականներում հանդիպման էին մանսկացել մարտի 23-ին։
«Բլաուգրանայի» ֆուտբոլիստներ Ռոնալդ Արաուխոն և Ռաֆինյան համապատասխանաբար Ուրուգվայի և Բրազիլիայի հավաքականների կազմում ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական մրցաշարում մարտի 25-ին հանդիպման մասնակցելու պատճառով բաց թողեցին «Օսասունայի» դեմ խաղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Ժյուլ Կունդե, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Օսասունա