Կուկուրելիան կարող է վերադառնալ Իսպանիա
«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելիան կարող է վերադառնալ Իսպանիա, հաստատում է Diaro As-ը։
27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Կուկուրելիան հաջորդ ամռանը կլինի մադրիդյան գրանդի տրանսֆերային գլխավոր նպատակը, սակայն «ազնվականները» մտադիր չեն բաժանվել իսպանացի ֆուտբոլիստից։
«Ռոխիբլանկոսը», բացի Կուկուրելիայից, ձախ պաշտպանի դիրքի ամրապնդման համար դիտարկում է նաև Կառլոս Ռոմերոյի («Էսպանյոլ»), Մաքսիմիլիանո Արաուխոյի («Սպորտինգ Լիսաբոն»), Նաթանիել Բրաունի («Այնտրախտ») և Յոակին Սեյսի («Բրյուգե») տարբերակները։
Կուկուրելիան Իսպանիայում հանդես է եկել «Բարսելոնայի», «Խետաֆեի» ու «Էյբարի» կազմում։ Նա «Չելսի» է տեղափոխվել 2022թ. օգոստոսին, 154 խաղում խփել է 9 գոլ, կատարել 12 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատլետիկո Մադրիդ, Մարկ Կուկուրելիա, Չելսի, տրանսֆերներ