Մանչեսթեր Սիթիի երկու ֆուտբոլիստ վարակվել են կորոնավիրուսով
«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունից հայտնում են թիմում կորոնավիրուսի վարակման 4 դեպքի մասին։
Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել հարձակվող Գաբրիել Ժեզուսի և պաշտպան Կայել Վոլքերը, ինչպես նաև՝ ակումբի 2 այլ աշխատակցի մոտ։
Բոլոր վարակակիրները կանցնեն կարանտինային շրջան՝ համաձայն Մեծ Բրիտանիայի կառավարության և Պրեմիեր լիգայի սահմանած արձանագրության։
Վաղը՝ դեկտեմբերի 26-ին, «քաղաքայինները» ԱՊԼ-ի 15-րդ տուրի շրջանակում տնային խաղում կմրցեն «Նյուքասի» դեմ։ Խաղը տեղի կունենա Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
# Գաբրիել Ժեզուս, Կայլ Ուոկեր, կորոնավիրուս, Մանչեսթեր-Սիթի