Կորոնավիրուսը, հնարավոր է, հարված հասցնի նաև ԱԱ-2022-ի անցկացմանը
ՈՒԵՖԱ-ի գորկոմի անդամ Լարս-Քրիստեր Ուիլսոնը հայտարարել է, որ կորոնավիորուսի համաճարակը, հնարավոր է, հարված հասցնի նաև 2022 թվականին Քաթարում կայնալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը․
«Կարծում եմ՝ այս համաճարակը ֆուտբոլի վրա նվազագույնը 2-3 տարի ազդեցություն կունենա։ Եթե իրավիճակը զարգանա ավելի վատ սցենարով, ապա միջազգային օրացույցում միանշանակ տեղի կունենան փոփոխություններ։ Որոշ առաջնություններ հնարավոր է հետաձգվեն մեկ տարով, իսկ այդ պարագայում պետք է մրցաշարերն անցկացվեն բավականին խիտ գրաֆիկով։ 2022 թվականին էլ եվրոպական ֆուտբոլի միջնամասում Քաթարում անցկացնվելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իսկ այպիսի իրիավիճակի երկար պահպանման դեպքում, համաճարակը հարված կհասցնի նաև ԱԱ-ի անցկացմանը»,- ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամի խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Քաթարում կայնալիք աշխարհի առաջնությունը պլանավորված է անցակցնել նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 21-ը։
# Աշխարհի առաջնություն, ՖԻՖԱ