Կորոնավիրուսային վարակի ևս մեկ դեպք Յուվենտուսում
Ինչպես տեղեկանում ենք «Յուվենտուսի» պաշտոնական կայքէջից, թիմի հոլանդացի պաշտպան Մաթիաս դե Լիխտի՝ կորոնավիրուսի թեսը դրական արդյունք է տվել, որից հետո ֆուտբոլիստը մեկուսացվել է՝ համաձայն հաստատված կանոնակարգի։
Ավելի վաղ «բիանկոներիների» կազմում կորոնավիրուսով վարակվել էին նաև Խուան Կուդրադոն և Ալեքս Սանդրոն։ Այս երեք ֆուտբոլիստները բաց կթողնեն առնվազն հունվարի 10-ին կայանալիք Ա սերիայի 17-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ կայանալիք տնային հանդիպումը։
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում դե Լիխտը մասնակցել է 9 հանդիպման։
# Ա Սերիա, Ալեքս Սանդրո, Խուան Կուադրադո, Մաթիաս դե Լիխտ, Յուվենտուս, Սասուոլո