Կործանարար կորոնավիրուսը. Պրեմիեր լիգայի հաջորդ տուրի 5 հանդիպումներ հետաձգվել են
Կորոնավիրուսը շարունակում է խաթարել բոլորիս կյանքը. Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի 5 հանդիպումներ հետաձգվել են։
Ինչպես տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը, հետաձգվել են «Սաութհեմպտոն» – «Բրենթֆորդ», «Վոթֆորդ» – «Քրիսթալ Փելաս», «Վեսթ Հեմ» – «Նորվիչ», «Էվերտոն» – «Լեսթեր» և «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բրայթոն» հանդիպումները։
Կորոնավիրուսի համաճարակի լուրջ բռնկումներ են գրանցվել «Մանչեսթեր Յունայթեդում», «Բրենթֆորդում», «Վոթֆորդում», «Լեսթերում» և «Նորվիչում». այս թիմերի մարզաբազաները փակ են, իսկ վարակակիրներն ինքնամեկուսացել են։
Այս բոլոր ակումբները ներկա պահին չունեն բավարար ֆուտբոլիստներ, որպեսզի կարողանան մասնակցել հաջորդ տուրի հանդիպումներին։
Նշենք, որ, սկսած դեկտեմբերի 12-ից, Պրեմիեր լիգայի շրջանակում հետաձգվել է արդեն 9 հանդիպում։
Ավելի վաղ հետաձգվել էին «Լեսթեր» – «Տոտենհեմ», «Բարնլի» – «Վոթդորդ», «Բրենթֆորդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» և «Բրայթոն» – «Տոտենհեմ» հանդիպումները։
Հավելենք, որ նույն խնդիրն առաջացել է նաև «Տոտենհեմի» կազմում, որը դեկտեմբերի 5-ից ի վեր չի կարողանում պաշտոնական հանդիպումներ անցկացնել։
Այդ պահից սկսած` «խթանների» մասնակցությամբ 3 պաշտոնական հանդիպում է հետաձգվել։
Բացի վերոնշյալ հանդիպումներից, հետաձգվել է նաև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Ռենի» դեմ տնային հանդիպումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բյորնլի, Բրայթոն, Բրենթֆորդ, Էվերտոն, Լեսթեր, կորոնաճգնաժամ, կորոնավիրուս, Մանչեսթեր-Յունայթեդ, Նորվիչ, Սաութհեմփթոն, Վեսթ Հեմ, Վոթֆորդ, Տոտենհեմ, Քրիստալ-Փելաս