Կոտրված Նեյմարը․ բրազիլացին երկար ժամանակ արտասվում էր ՊՍԺ-ին պարտվելուց հետո 🎥
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանը, որի եզրափակիչ հանդիպման շրջանակում «Բավարիան» Կինգսլի Կոմանի խփած միակ գնդակի շնորհիվ հաղթեց ՊՍԺ-ին՝ մրցաշարի պատմության շրջանակում 6-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։
Հանդիպումից հետո փարիզյան ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարը չկարողացավ զսպել հույզերը և երկար ժամանակ արտասվում էր։ Նեյմարին փորձում էր հանգստացնել «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան, սակայն, նրա մոտ այնքան էլ լավ չէր ստացվում։
# Բավարիա, Դավիդ Ալաբա, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ