Կովաչ. «Չափից շատ սխալներ թույլ տվեցինք, ինչի համար ստիպված էինք վճարել»
Կովաչ. «Չափից շատ սխալներ թույլ տվեցինք, ինչի համար ստիպված էինք վճարել»
26/02/2026 - 11:09

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ խոսել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Ատալանտայից» կրած պարտության (1:4) մասին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Առաջին հերթին, ուզում եմ շնորհավորել «Ատալանտային»։ Նրանք խաղացին այնպես, ինչպես մենք առաջին մրցավեճում։ Ցավոք, բացի խփած գոլից, մենք չկարողացանք մեր խաղը ցույց տալ։

Շատ բարդ խաղ էր։ Չափից շատ սխալներ թույլ տվեցինք, ինչի համար ստիպված էինք վճարել։ Չեմպիոնների լիգայում նման սխալները չեն ներվում»,- ասել է խորվաթ մասնագետը։

Դիմակայության առաջին խաղում «Բորուսիան» մրցակցին հաղթել էր 2:0 հաշվով, բայց Բերգամոյում մրցակիցը կարողացավ հետ բերել կորցրածն ու comeback անել։ «Ատալանտան» վճռորոշ գոլը խփեց 90+8-րդ րոպեին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026