Կոպա Ամերիկա. Կոլումբիան շարունակում է տպավորել` հաղթելով Պարագվային 🎥

Կոպա Ամերիկա. Կոլումբիան շարունակում է տպավորել` հաղթելով Պարագվային 🎥

25/06/2024 - 12:00

Կոպա Ամերիկա-2024-ի D խմբի առաջին տուրում Կոլումբիայի հավաքականը Հյուսթոնում մրցեց Պարագվայի թիմի դեմ։

Կոլումբացիներն առաջին կեսում երկու գնդակի առավելություն ստացան. 32-րդ ու 42-րդ րոպեներին աչքի ընկան անգլիական «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստներ Դանիել Մունյոսն ու Ջեֆերսոն Լերման։

Նշենք, որ երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։

Երկրորդ կեսում Պարագվայը կարողացավ միայն կրճատել հաշիվը. 69-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ անգլիական «Բրայթոնի» վինգեր Խուլիո Էնսիսոն։

Ավելին անել Դանիել Գառներոյի գլխավորած հավաքականին չհաջողվեց. Կոլումբիան հաղթեց 2:1 հաշվով։

Հավելենք, որ «լոս կաֆետերոսը» արդեն 24 խաղ է անպարտելի է։ Նեստոր Լորենսոյի գլխավորած հավաքականը վերջին անգամ պարտվել է 2022 փետրվարի 2-ին` ԱԱ-2022-ի որակավորման փուլի 16-րդ տուրում զիջելով Արգենտինային (0:1)։

Հիշեցնենք, որ D խմբի մյուս խաղում աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը չի կարողացել կոտրել Կոստա Ռիկայի դիմադրությունը. գրանցվել է 0:0 հաշիվը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023