Կոուտինիոն, հնարավոր է, կարիերան շարունակի անգլիական մեկ այլ ակումբի կազմում
«Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», հնարավոր է, կարիերան շարուանկի «Նյուքասլի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, «կաչաղակները» հետևում են բրազիլացի ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ են նույնիսկ նրան հավելյալ 1 մլն եվրո գումար վճարել, որպեսզի վերջինս համալրի իրենց շարքերը։
Ինչպես հայտնի է, Կոուտինիոն «Աստոն Վիլլայի» կազմում հանդես է գալիս վարձավճարով, որի ավարտից հետո ակումբը կարող է 40 մլն եվրոյի դիմաց գնել 29-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային ամբողջական իրավունքները, սակայն բիրմինգհեմցիները մտադիր են սպասել մինչև Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ինչից հետո նոր որոշում կկայացնեն ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Կոուտինիոն «Վիլլայի» շարքերը համալրել է 2022 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ և ակումբի կազմում անցկացրել է 10 հանդիպում` դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Բարսելոնա, Նյուքասլ, տրանսֆերներ, Ֆիլիպե Կոուտինիո