Կոուտինիոն լուրջ վնասվածք է ստացել․ նա կվիրահատվի
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն վնասվածք է ստացել Լա լիգայի 16-րդ տուրի «Էյբարի» դեմ (1:1) տնային հանդիպման ժամանակ։
Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բրազիլացին վնասել է ձախ ծնկի կողային մենինսկը։ Մոտ որերս նա կենթարկվի վիրահատության։
Ավելի վաղ AS-ին հայտնի էր դարձել, որ եթե ֆուտբոլիստին անհրաժեշտ լինի ենթարկել վիրահատության, ապա նա ստիպված կլինի բաց թողնել 4 ամիս։
Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Կոուտինիոն «Բարսայի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Էյբար, Լա լիգա, Ֆիլիպե Կոուտինիո