Կոնֆերենցիաների լիգա. Նոան հյուրընկալվելիս պարտվեց Ռապիդին 🎥
Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» մրցակցի դաշտում մրցեց Վիեննայի «Ռապիդի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. ավստրիական ակումբը հաղթեց 1:0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 31-րդ րոպեին խփեց խորվաթ հարձակվող Դիոն Բելյոն։
Նշենք, որ հանդիպման մեծ մասում «Ռապիդը» տիրում էր նախաձեռնությանը, սակայն «Նոան» խաղավերջում ճնշում էր գործադրում և կարող էր խփել պատասխան գոլը, սակայն չստացվեց։
Ռուի Մոտայի գլխավորած թիմն ունի 3 միավոր և 36 թիմերի միջև պայքարում 16-րդն է։ «Ռապիդը» երկրորդ հաղթանակը տարավ, 6 միավորով 6-րդ տեղում է։
Հավելենք, որ «Նոան» մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 7-ին և հյուրընկալվելիս կմրցի Լոնդոնի «Չելսիի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Դիոն Բելյո, Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Ռապիդ-Վիեննա, Ռուի Մոտա