Կոնֆերենցիաների լիգա. հայկական ակումբներն իմացան իրենց մրցակիցներին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի արդյուքնում իրենց մրցակիցներին իմացան նաև հայկական ակումբները։
VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի փոխչեմպիոն «Նոան» մրցաշարի այդ փուլում մրցելու է Ֆինլանդիան ներկայացնող «Կուպսի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում, պատասխանը` Ֆինլանդիայում։
«Ուրարտուին» բաժին է հասել սլովենական «Մարիբորը», որի դեմ մեր ակումբն առաջին հանդիպումն անցկացնելու է հյուրընկալվելիս, իսկ պատասխան խաղը` Հայաստանում։
VBet Հայաստանի գավաթակիր «Արարատն» էլ մրցելու է «Ֆեհերվարի» (Հունգարիա) դեմ։ Այս դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է Հունգարիայում, իսկ պատասխանը` Հայաստանում։
Հավելենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կայանալու են հուլիսի 8-ին, պատասխանները` հուլիսի 15-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ, Կոնֆերենցիաների լիգա, ԿուՊՍ, Մարիբոր, Նոա, Ուրարտու, Ֆեհերվար