ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթ. «Ինտեր Մայամին» Դե Պոլի և Սուրաեսի գոլերի շնորհիվ հաղթել է 🎥
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին` երրորդ տուրում «Ինտեր Մայամին» 3:1 հաշվով հաղթել է մեքսիկական «Պումասին»։
Ամերիկյան ակումբից մեկական գոլ են խփել թիմի նորեկ Ռոդրիգո Դե Պոլը, Լուիս Սուարեսն ու Տադեո Ալենդեն։ «Պումասից» աչքի է ընկել Խորխե Ռավուլկաբան։
Դե Պոլը «Ինտեր Մայամի» տեղափոխվելուց հետո անդրանիկ գոլն է խփել։
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը 8 միավորով երկրորդ տեղն է գրավել ՄԼՍ-ը ներկայացնող ակումբների խմբում` դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։
«Պումասը» Liga MX-ի խմբում 5 միավորով զբաղեցրել 8-րդ տեղն է զբաղեցրել ու ավարտել մրցելույթը։
Նշենք, որ մկանային վնասվածքի պատճառով «Ինտեր Մայամիի» կազմից հանդիպումը բաց է թողել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am