ԿՈՆԿԱԿԱՖ -ը կարգապահական հետաքննություն է սկսել Սուրինամի փոխնախագի մասնակցությամբ հանդիպման վերաբերյալ
Ինչպես արդեն տեղյակ եք, ԿՈՆԿԱԿԱՖ -ի լիգայի 1/8 եզրափակիչի «Ինտեր Մոենգոտապոե» 0:6 «Օլիմպիա» հանդիպման ընթացքում արտառոց դեպք է գրանցվել։
Այդ հանդիպմանը մասնակցել է նաև Սուրինամի 60-ամյա փոխնախագահ Ռոնի Բրյունսվեյկը` դաշտում անցկացնելով 54 րոպե։
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է Բրյունսվեյկը, ով «Ինտերի» սեփականատերն է, խաղից հետո գումար բաժանում մրցակցի ֆուտբոլիստներին։
ԿՈՆԿԱԿԱՖ-ն այդ դեպքի կապված կարգապահական հետաքննություն է սկսել։
«Մենք խիստ անհանգստանում ենք այն տեսանյութի բովանդակությամբ, որը տարածված է սոցիալական ցանցերում` կապված «Ինտեր Մոենգոտապոե» 0:6 «Օլիմպիա» հանդիպման հետ։
Գործը փոխանցվել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Կարգապահական հանձնաժողով, որը պաշտոնական հետաքննություն կսկսի»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ռոնի Բրյունսվեյկը, մասնակցելով այդ հանդիպմանը, դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի լիգայի շրջանակում երբևէ դաշտ դուրս եկած ամենատարեց ֆուտբոլիստը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր Մոենգոտապոե, ԿՈՆԿԱԿԱՖ, ԿՈՆԿԱԿԱՖ-ի լիգա, Ռոնի Բրյունսվեյկ, Օլիմպիա-Հոնդուրաս