Կոմպանի. «Եթե տեսել եք նրանց ակնհայտ առավելությունը, ապա ինձնից ավելի լավ տեսողություն ունեք»
Կոմպանի. «Եթե տեսել եք նրանց ակնհայտ առավելությունը, ապա ինձնից ավելի լավ տեսողություն ունեք»
08/05/2026 - 11:04

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է ՊՍԺ-ի ղեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կայացած դիմակայության մասին, հայտնում է BBC-ն։

«Համաձայն չեմ, որ «Բավարիան» զիջում էր խաղով։ ՊՍԺ-ի ամենաուժեղ կողմերն են պրեսինգն ու հարձակվողների ազատ տարածություններ դուրս գալը։ Չեմ կարծում, որ նրանք կարողացան իրագործել իրենց խաղային պլանը, քանի որ մենք լավ էինք վերահսկում գնդակը։

Մեր խաղացողները հաճախ էին հայտնվում վտանգավոր դիրքերում, բայց վճռորոշ պահերին մրցակիցը լավ էր պաշտպանվում։ Պետք է ընգծեմ նաև մրցավարական որոշումները։ Մենք դժգոհ ենք մրցավարի կայացրած մի շարք որոշումներից, բայց մեծ հարգանք ենք տածում մրցկացի հանդեպ։

Եթե մենք հաղթեինք այս խաղը, կքննարկվեր, որ ՊՍԺ-ն չի արել այն, ինչը սովորաբար նրանց մոտ լավ է ստացվում։

Եթե տեսել եք նրանց ակնհայտ առավելությունը, ապա ինձնից ավելի լավ տեսողություն ունեք։ Ես տեսա, որ երկու հավասար թիմեր պայքարում էին ամբողջ ուժով։ Մրցավարական որոշումները չէին կարող վճռորոշ լինել»,- ասել է բելգիացի մասնագետը։

«Բավարիան» ընդհանուր դիմակայությունում փարիզյան գրանդին պարտվել է 5:6 հաշվով` ավարտելով մրցելույթը Չեմպիոնների լիգայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026