Կոմանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ
«Բավարիայի» վինգեր Կինգլսի Կոմանը հայտնվել է մի շարք եվրոպական գրանդ ակումբներ ի ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Fichajes պորտալը, ֆրանսիացի եզրային հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմն» և «Լիվերպուլը», ինչպես նաև նրա նախկին ակուկբը` «Յուվենտուսը»։
Աղբյուրի փոխանցմամբ` 25-ամյա ֆուտբոլիստը 2022 թ. ամռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Բավարիայից»։
Հավելենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի և մյունխենյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։
Կինգլսի Կոմանը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թ. օգոստոսից և ակումբի կազմում մինչ այժմ անցկացրել է 204 հանդիպում` դառնալով 41 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լիվերպուլ, Կինգլսի Կոման, Յուվենտուս, Տոտենհեմ, տրանսֆերներ