Կյուրասաոն նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր` գերազանցելով Իսլանդիայի պատմական ռեկորդը 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու ընտրական մրցաշարի B խմբի վերջին` 6-րդ տուրում Կյուրասաոյի ազգային հավաքականը մրցակցի դաշտում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել Ճամայկայի թիմի հետ։
Կյուրասաոյի հավաքականը 12 միավորով խմբում առաջին տեղն է գրավել` նվաճելով Մունդիալի ուղեգիր։ Ճամայկան 11 միավորով երկրորդ տեղն է զբաղեցրել և հանդես կգա միջմայրցամայքային փլեյ-օֆֆում։
«Կապույտ ընտանիքը» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա աշխարհի առաջնության խմբային փուլում` գերազանցելով Իսլանդիայի պատմական ռեկորդը։
Կյուրասաոն դարձել է աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած երբևէ ամենաքիչ բնակչություն ունեցող երկիրը (185 հազար)։
2018թ. Իսլանդիան, երբ նվաճեց Մունդիալի ուղեգիր, ըստ տարբեր աղբյուրների, երկրում ապրում էր մոտ 385 հազար մարդ։
Կյուրասաոյի հավաքականը 2024թ. հունվարից մարզում էր նիդերլանդցի անվանի մասնագետ Դիկ Ադվոկատը, որը, սակայն, Ճամայկայի դեմ խաղից առաջ ընտանեկան խնդիրներ պատճառով լքել է պաշտոնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml