Կյայերն ու Դանիայի բուժանձնակազմն ստացան ՈՒԵՖԱ-ի նախագահի հատուկ մրցանակը
Ստամբուլում կայանում է ՈՒԵՖԱ-ի` 2020/21 մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։
Դանիայի հավաքականի ավագ Սիմոն Կյայերն ու բուժանձնակազմն ստացան ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հատուկ մրցանակը։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում կայացած Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում ուշագնաց եղավ Քրիստիան Էրիկսենը։
Էրիկսենին առաջինն օգնության հասավ դանիացիների ավագ Սիմոն Կյայերը, ինչից հետո խաղադաշտ մտան բուժանձնակազմի ներկայացուցիչները, ովքեր էլ փրկեցին նրա կյանքը։
Հետագայում պարզվեց, որ 29-ամյա ֆուտբոլիստի մոտ սրտի կանգ է արձանագրվել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր-Չեֆերին, Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, ՈւԵՖԱ, ՈՒԵՖԱ-ի նախագահ, Սիմոն Կյայեր, Քրիստիան-Էրիկսեն, Ֆինլանդիայի հավաքական