Կոպա Ամերիկա. Կոլումբիան ֆանտաստիկ խաղով ջախջախեց Պանամային` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥
Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակիչում Կոլումբիայի հավաքականը մրցեց Պանամայի դեմ։
Կոլումբացիները ֆանտաստիկ հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը դարձավ մեկ գոլի ու երկու գոլային փոխանցում։
32-ամյա ֆուտբոլիստը մրցաշարում խփել է 1 գոլ ու կատարել արդեն 5 գոլային փոխանցում։
«Լոս կաֆետերոսից» մեկական անգամ էլ աչքի ընկան Ջոն Կորդոբան, Լուիս Դիասը, Ռիչարդ Ռիոսն ու Միգել Բորխան։
Կոլումբիայի հավաքականը շարունակում է մնալ անպարտելի։ Նեստոր Լորենսոյի գլխավորած թիմն արդեն 27 խաղ է չի ճաշակում պարտության դառնությունը։ «Լոս կաֆետերոսը» վերջին անգամ պարտվել է 2022 փետրվարի 2-ին` ԱԱ-2022-ի որակավորման փուլի 16-րդ տուրում զիջելով Արգենտինային (0:1)։
Այպիսով, Կոլումբիան դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ուրուգվայի թիմի դեմ։ Պանաման լքեց պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ, Լուիս Դիաս, Խամես-Ռոդրիգես, Կոլումբիայի հավաքական, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024, Միգել Բորխա, Նեստոր Լորենցո, Պանամայի հավաքական, Ջոն Կորդոբա, Ռիչարդ Ռիոս