ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ. Սուարեսի ու Մեսիի գոլերի շնորհիվ «Ինտեր Մայամիին» դուրս եկավ 1/4 եզրափակիչ 🎥

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ. Սուարեսի ու Մեսիի գոլերի շնորհիվ «Ինտեր Մայամիին» դուրս եկավ 1/4 եզրափակիչ 🎥

14/03/2025 - 11:40

Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի` ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում մրցել է Ճամայկան ներկայացնող «Կավալիերի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում ՄԼՍ-ում հանդես եկող ամերիկյան թիմը հաղթել էր 2:0 հաշվով։

Պատասխան խաղում Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը կրկին հաղթեց նույն հաշվով։

«Ինտեր Մայամիից» աչքի ընկան Լուիս Սուարեսն ու Լիոնել Մեսին։

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսին բաց էր թողել իր թիմի նախորդ երեք հանդիպումը։

Հավելենք, որ «Ինտեր Մայամին» մրցաշարի քառորդ եզրափակիչում ամերիկյան դիմակայություն կունենա «Լոս Անջելեսի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին, պատասխան խաղը` ապրիլի 10-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023