ԿԼ. Նոան փայլուն խաղով հաղթեց Մլադա Բոլեսլավին 🎥

ԿԼ. Նոան փայլուն խաղով հաղթեց Մլադա Բոլեսլավին 🎥

03/10/2024 - 22:37

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ։

Հանդիպման գրեթե ամբողջ ընթացքում «Նոան» ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն, անցկացրեց փայլուն հանդիպում և հաղթեց 2:0 հաշվով։

Ռուի Մոտայի գլխավորած թիմից 58-րդ ու 76-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Մաթեուս Այասն ու Վիրջիլ Պինսոնը։

Այսպիսով, «Նոան» պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում և 3 միավորով 6-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

  

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023