Կլոպն ընտրել է Բունդեսլիգայի պատմության լավագույն գոլը?
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ընտրել է գերմանական Բունդեսլիգայի պատմության լավագույն գոլը։
Ըստ գերմանացի մասնագետի՝ Բունդեսլիգայի լավագույն գոլը խփվել է 1993 թվականին, երբ «Այնտրախտի» կիսապաշտպան Ջեյ-Ջեյ Օկոչան գրավեց «Բավարիայի» դարպասը։
«Օկոչան խփել է գերմանական ֆուտբոլի ամենադիտարժան գոլը։ Նախքան Օկոչան գնդակը կուղարկեր դարպասը, նա ավելի քան հինգ րոպե այս ու այն կողմ էր վազացնում Օլիվեր Կանին և «Բավարիայի» պաշտպաններին»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Daily Star-ը։
Նիգերացի նախկին կիսապաշտպանը «Այնտրախտի» կազմում հանդես է եկել 1992-96 թթ, ինչից հետո տեղափոխվել է «Ֆեներբախչե», սակայն ավելի հայտնի է ՊՍԺ-ի և «Բոլթոնի» կազմում հանդես գալու շնորհիվ։ 1996 թվականին Օկոչան Նիգերիայի հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։
# Այնտրախտ, Բավարիա, Բոլթոն, Բունդեսլիգա, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, ՊՍԺ, Ջեյ-Ջեյ Օկոչա, Օլիվեր Կան