Կլոպի երկարամյա օգնականը գլխավորեց անվանի ակումբը
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի երկարամյա օգնական Պեպեյն Լեյնդերսն աշխատանքը կշարունակի ավստրիական «Զալցբուրգում»։ Հոլանդացի մասնագետը նշանկվել է ակումբի գլխավոր մարզիչ։
«Կարմիր ցլերի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Լեյնդերսը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել ակումբի հետ։
41-ամյա մասնագետը 2014 թվականից աշխատել է «Լիվերպուլի» համակարգում։ Նա 2014/15 մրցաշրջանում եղել է ակումբի Մ-18 թիմի մարզիչը, ինչից հետո 2015-18 թթ. նշանակվել է Յուրգեն Կլոպի օգնական։ Լեյնդերսը 2018 թ. հունվարից հուլիս գլխավորել է հոլանդական Նեյմեգենի ՆԵԿ-ը և վերադարձել «Լիվերպուլ»` կրկին ստանձնելով Կլոպի օգնականի պաշտոնը, որը զբաղեցնելու է մինչև այս տարվա հունիսի 30-ը։
Լեյնդերսը Կլոպի հետ «Լիվերպուլում» աշխատել է 463 խաղում։ Նա ժամանակին աշխատել է նաև ՊՍՎ-ի ու «Պորտուի» համակարգերում։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլից» հեռանալու է նաև Յուրգեն Կլոպը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զալցբուրգ, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Պեպեյն Լեյնդերս, տրանսֆերներ