Կլոպ. «Բոլոր ֆուտբոլային մարդկանց համար դա 11-մետրանոց էր»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գժգոհել է անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած հանդիպման մրցավարությունից։
– Մրցավարը պետք է 11-մետրանոց նշանակե՞ր «Մանչեսթեր Սիթիի» դարպասին։
– Կարծում եմ` այդ դրվագը քննարկելու կարիք կա։ Իսկ դուք կնշանակեի՞ք 11-մետրանոց այդ դրվագում։
– Ես չեմ զարմանում, որ VAR-ը չեղարկեց որոշումը:
– Ինչո՞ւ։
– Բարձր նշաձողի պատճառով։
– Ի՞նչ բարձր նշաձող։
– Նշաձողը բարձր է, քանի որ խաղադաշտից դուրս գտնվող մրցավարը չի ցանկանում վերագնահատել տվյալ դրվագը:
– Արդյո՞ք VAR համակարգը նրա համար չէ, որպեսզի ճիշտ որոշում կայացվի, այլ ոչ թե մտածենք` որքան բարձր նշաձող հաղթահարենք, որպեսզի ճիշտ որոշում գտնենք։
Նման խաղը դաշտի ցանկացած հատվածում խախտում է և դեղին քարտ։ Ժերեմի Դոկուն հարվածեց գնդակին միայն այն պատճառով, որ ոտքը շատ էր բարձրացրել։ Եթե գնդակն այդտեղ չլիներ, նա միանշանակ կսպաներ Մաք Ալիսթերին։ Ամեն ինչ շատ պարզ է։
Անկասկած` կգտնվեն ոմանք, որոնք կասեն, թե 11-մետրանոց չկար։ Դուք Մայք Դինին (Խմբ.` նախկին մրցավար) աշխատանքի եք ընդունել Sky Sports-ում։ Ի դեպ, շնորհավորում եմ լավ համալրման համալրման համար։ Նա, հավանաբար, ինչ-որ արդարացումներ կգտնի, սակայն բոլոր ֆուտբոլային մարդկանց համար դա 11-մետրանոց էր։ Եթե կարծում եք, որ դա 11-մետրանոց չէր, ապա դուք կարծես թե ֆուտբոլի երկրպագու չեք։
Հարցազրույցը մեջբերում է Sky Sports-ը։
Նշենք, որ «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման 90+9-րդ րոպեին «քաղաքաբնակների» վինգեր Ժերեմի Դոկուն սեփական տուգանային հրապարակում ոտքով հարվածեց մերսիսայդյան ակումբի կիսապաշտպան Ժերեմի Դոկուին։ Գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը քննարկելով դրվագը VAR համակարգի պատասխանատուների հետ` որոշեց չնշանակել 11-մետրանոց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիս Մաքալիսթեր, ԱՊԼ, Ժերեմի Դոկու, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն-Կլոպ