Կլասիկոն, հնարավոր է, կայանա այլ մարզադաշտում
Ըստ AS պարբերականի՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է դեկտեմբերի 18-ին կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումն անցկացնել չեզոք մարզադաշտում՝ անվտագության նկատառումներից ելնելով։ Ֆեդերացիան այդ որոշումը պետք է համաձայնեցնի մրցաշարի հանձնաժողովի և քաղաքային ոստիկանության հետ:
Հիշեցնենք, որ Էլ կլասիկոն արդեն մեկ անգամ հետաձգվել է՝ հոկտեմբերի 26-ից տեղափոխվելով դեկտեմբերի 18։ Այժմ էլ, հավանական է, որ հանդիպման անցկացման վայրը փոխվի։ Այս ամենի պատճառը Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի ցույցերն են, որոնք սկսվել են հոկտեմբերի սկզբին։
Ավելի վաղ կատալոնական ոստիկանությունը տեղեկություն էր տարածել, թե իրավապահ մարմինների համար դժվար կլինի ապահովել հանդիպման անվտանգությունը։
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ