ԿԼ. Փյունիկը խոշոր հաշվով ցավալի պարտություն կրեց և ավարտեց մրցելույթը 🎥
Կոֆներենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց սլովենական «Ցելյեի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Փյունիկը» պատասխան խաղում հաղթել էր 1:0 հաշվով։
Պատասխան խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը, ցավոք, չկարողացավ զարգացնել հաջողությունը, պարտվեց 1:4 հաշվով ու ավարտեց մրցելույթը։
Հայկական ակումբի միակ գոլը խփեց թիմի ավագ Եվգենի Կոչուկը։
Նշենք, որ հանդիպման 11-րդ րոպեին «Փյունիկի» պաշտպան Խամեսն անհասկանալիորեն հեռացվեց դաշտից` մրցակցին բախվելու պատճառով։
Բացի այդ, հանդիպումը կայանալում էր անչափ վատ վիճակում գտնվող խոտածածկ ունեցող ստադիոնում, ինչն էականորեն բարդացնում էր ֆուտբոլիստների գործը։
Այսպիսով, «Փյունիկը» չկարողացավ նվաճել Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am