ԿԼ. «Ուրարտուն» ջախջախիչ պարտություն կրեց «Նեմանից»` լքելով պայքարը
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» Հունգարիայում մրցեց բելառուսական «Նեմանի» դեմ։
Դիմակայության առաջին խաղում «Ուրարտուն» պարտվել էր 1:2 հաշվով։
Պատասխան խաղում էլ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը դժգույն հանդիպում անցկացրեց և կրկին պարտվեց` 0:4։
Բելառուսական ակումբից աչքի ընկան Պավել Սավիցկին, Անտոն Սուչկովը, Սերգեյ Պուշնյակովն ու Մաքսիմ Կրիվցովը։
Այսպիսով, «Ուրարտուն» ընդհանուր դիմակայությունում պարտվեց 1:6 հաշվով` դուրս մնալով հետագա պայքարից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Կոնֆերենցիաների լիգա, Նեման, Ուրարտու