ԿԼ. Ուրարտուն կամային հաղթանակ տարավ Կալևի նկատմամբ
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցեց էստոնական «Կալևի» դեմ։
Չնայած հանդիպումն անհաջող մեկնարկ ունեցավ «Ուրարտուի» համար և 11-րդ րոպեին հայտնվեց պարտվեցի դերում, Դմիտրի Գունկոյի թիմը կարողացավ 2:1 հաշվով կամային հաղթանակ տանել։
Երևանյան ակումբից հերոսացավ թիմի նորեկ Էդգար Մովսեսյանը, իսկ էստոնական ակումբից հաշիվը բացել էր Տրիստան Տևայիլին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am