ԿԼ. «Նոան» վստահ խաղով հաղթեց «Ռիեկային» 🎥
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկային»։
Հայաստանի չեմպիոնի հաղթական գոլը 6-րդ րոպեին խփեց Նարդին Մուլահուսեյնովիչը։
Հյուրերը 30-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար դաշտից հեռացվել էր Նիկո Յանկովիչը։
«Նոան» հանդիպման ընթացքում բազմիցս կարող էր մեծացնել առավելությունը, բայց չկարողացավ իրացնել մի շարք գոլային պահեր։
«Ռիեկան» էլ ոչ մի գոլային պահ չստեղծեց Թիմոտի Ֆայուլուի պաշտպանած դարպասի ուղղությամբ` կատարելով ընդամենը 4 հարված։
Այսպիսով, Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը հաղթանակով մեկնարկեց Լիգայում փուլում ու 3 միավորով այս պահին 8-րդ տեղում է։
«Նոան» մրցաշարի երկրորդ տուրում` հոկտեմբերի 23-ին, հյուրընկալվելիս կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կռայովայի» դեմ, մեկնարկը` ժամը 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am