ԿԼ. «Նոան» պատմական հաղթանակ տարավ «ԱԶ Ալկմարի» նկատմամբ 🎥
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմարին»։
Հայաստանի չեմպիոնի հաղթական գոլը 53-րդ րոպեին հիասքանչ հարվածով խփեց թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Ալկմարում, մեկնարկը` ժամը 23:55-ին։
«Նոան» դարձավ առաջին հայկական ակումբը, որը եվրագավաթային որևէ մրցաշարի փլեյ-օֆֆ-ում հաղթանակ է տանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml