ԿԼ. «Նոան» պայքարը կսկսի Լիգայի փուլում
Հոկտեմբերի 2-ին «Նոան» պայքարը կսկսի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։
Հայաստանի չեմպիոնը Լիգայի փուլում մրցակիցները կլինեն «Ռիեկան» (Խորվաթիա), «Ունիվերսիտատեա Կռայովան» (Ռումինիա), «Սիգմա Օլոմոուցը» (Չեխիա), «Աբերդինը» (Շոտլանդիա), «Լեգիան» (Լեհաստան) և Կիևի «Դինամոն» (Ուկրաինա)։
Լիգայի փուլում «Նոայի» խաղացանկը.
- «Նոա» – «Ռիեկա» (Խորվաթիա)` 2.10, 20:45
- «Ունիվերսիտատեա Կրայովա» (Ռումինիա) – «Նոա»` 23.10, 23:00
- «Նոա» – «Սիգմա Օլոմոուց» (Չեխիա)` 6.11, 21:45
- «Աբերդին» (Շոտլանդիա) – «Նոա»` 27.11, 00:00
- «Նոա» – «Լեգիա» (Լեհաստան)` 11.12, 21:45
- «Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Նոա»` 18.12, 00:00
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի` Լիգայի փուլի խաղերի համար նախատեսված հայտացուցակը.
Դարպասապահներ – Թիմոթի Ֆայուլու, Օգնյեն Չանչարևիչ, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։
Պաշտպաններ – Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Նաթանայել Սայինտինի։
Կիսապաշտպաններ – Իմրան Ուլադ Օմար, Արտակ Դաշյան, Տակուտո Օշիմա, Գուստավո Սանգարե, Արտյոմ Ավանեսյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։
Հարձակվողներ – Հելդեր Ֆերեյրա, Մաթեուս Այաս, Նարդին Մուլահուսեյնովիչ, Մարին Յակոլիշ, Վիրջիլ Պինսոն։
«Նոան» առաջին տուրում կմրցի Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկայի» դեմ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` 20:45-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, Նոա