ԿԼ. «Մայնցը» վստահ խաղով առավելության հասավ Լիգայի փուլի հաղթողի նկատմամբ 🎥
Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Մայնցը» սեփական ստադիոնում 2:0 հաշվով հաղթել է «Ստրասբուրգին»։
Ուրս Ֆիշերի գլխավորած թիմից 11-րդ ու 19-րդ րոպեներին աչքի են ընկել համապատասխանաբար Կայշու Սանոն և Շտեֆան Պոշը։
Դիմակայության պատասխան հանիդպումը կկայանա ապրիլի 16-ին Ֆրանսիայում։
Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբը մրցաշարի Լիգայի փուլում 6 խաղում 5 հաղթանակ էր տարել, գրանցել 1 ոչ-ոքի ու 16 միավորով գրավել առաջին տեղը։
«Մայնցն» ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում բավական անհաջող մրցելույթներով էր աչքի ընկնում և նույնիսկ Գերմանիայի Բունդեսլիգայում 12-15-րդ տուրերում եղել է առաջնության վերջին` 18-րդ տեղում։ Այժմ ակումբը 33 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml