ԿԼ. Կայացավ 1/16 եզրափակիչի վիճակահանությունը
Այսօր` դեկտեմբերի 20-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի` 1/16 եզրափակիչի վիճակահանությունը։
Մրցաշարի հիմնական փուլում 9-24-րդ տեղերը զբաղեցրած ակումբներն իմացան մրցակիցներին։ Ձևավորվեցին հետևյալ զույգերը.
«Բաչկա Տոպոլա» (Սերբիա) – «Յագելոնիա» (Լեհաստան)
«Մոլդե» (Նորվեգիա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա)
«Ցելյե» (Սլովենիա) – ԱՊՕԵԼ (Կիպրոս)
«Օմոնիա» (Կիպրոս) – «Պաֆոս» (Կիպրոս)
«Վիկինգուր» (Իսլանդիա) – «Պանատինայկոս» (Հունաստան)
«Բորաց Բանյա Լուկա» (Բոսնիա և Հերցեգովինա) – «Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա)
«Գենտ» (Բելգիա) – «Բետիս» (Իսպանիա)
«Կոպենհագեն» (Դանիա) – «Հայդենհայմ» (Գերմանիա)
Անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին հանդիպումները կայանալու են փետրվարի 13-ին, պատասխան խաղերը` փետրվարի 20-ին։
Նշենք, որ 1/8 եզրափակիչում այս ակումբներին կմիանան նաև «Չելսին» (Անգլիա), «Վիտորիա Գիմարայնշը» (Պորտուգալիա), «Ֆիորենտինան» (Իտալիա), «Ռապիդը» (Ավստրիա), «Յուրգորդենը» (Շվեդիա), «Լուգանոն» (Շվեյցարիա), «Լեգիան» (Լեհաստան) և «Սերկլ Բրյուգեն» (Բելգիա)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Կոնֆերենցիաների լիգա