ԿԼ. Այսօր կկայանա անցումային փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը 📸
ԿԼ. Այսօր կկայանա անցումային փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը 📸
16/01/2026 - 11:23

Այսօր` հունվարի 16-ին, կկայանա Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը։

Իր մրցակցին կիմանա նաև «Նոան»։ Հայաստանի չեմպիոնի ու գավաթակրի հավանական մրցակիցներն են Լիգայի փուլում 13-րդ ու 14-րդ տեղերը զբաղեցրած «Ցելյեն» (Սլովենիա) և «ԱԶ Ալկմարը» (Նիդերլանդներ)։

«Նոան» Լիգայի փուլում պայքարն ավարտել էր 19-րդ տեղում։

Կձևավորվեն նաև հետևյալ զույգերը.

  • «Լոզան» – «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա)/«Սիգմա» (Չեխիա)
  • «Լեխ» (Լեհաստան) – ԿուՊՍ (Ֆինլանդիա)/«Շկենդիա» (Հյ. Մակեդոնիա)
  • «Ցելյե» (Սլովենիա) – «Նոա» (Հայաստան)/«Դրիտա» (Կոսովո)
  • «Ֆիորենտինա» (Իտալիա) – «Յագելոնիա» (Լեհաստան)/«Օմոնիա» (Կիպրոս)
  • «Քրիստալ Փելաս» (Անգլիա) – «Զրինսկի»/«Սիգմա»
  • «Սամսունսպոր» (Թուրքիա) – ԿուՊՍ/«Շկենդիա»
  • «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Նոա»/«Դրիտա»
  • «Ռիեկա» (Խորվաթիա) – «Յագելոնիա»/«Օմոնիա»

1/8 եզրափակիչում «Նոան» «Ազ Ալկմարի» կամ «Ցելյեի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի Աթենքի ԱԵԿ-ին (Հունաստան) կամ Պրահայի «Սպարտային» (Չեխիա)։

Վիճակահանությունը Երևանի ժամանակով կմեկնարկի 16:00-ին։

Անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 19-ին, իսկ պատասխան խաղերը` փետրվարի 26-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025