ԿԼ. Այաքսը հերոսական հաղթանակ տարավ Բուդյո Գլիմտի նկատմամբ 🎥
Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում «Այաքսը» հյուրընկալվելիս մրցեց նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ։
Դիմակայության առաջին խաղում կողմերը գոլառատ խաղում չէին պարզել հաղթողին. գրանցվել էր 2:2 հաշիվը։
Պատասխան հանդիպումը նույնպես անցավ անչափ հետաքրքիր և համառ պայքարում, որն ավարտվեց «Այաքսի» հերոսական հաղթանակով։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով և շարունակվեց լրացուցիչ երկու խաղակեսում։
Հանդիպման հիմնական ժամանակում ամստերդամյան ակումբը կատարեց միայն մեկ դիպուկ հարված, որն ավարտեց դարպասի գրավումով. 34-րդ րոպեին աչքի ընկավ Սթիվեն Բերգեյսը։
Յոն վան’թ Սխիպի թիմը նաև 48-րդ րոպեին խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Յոշկո Շութալոն։
66-րդ րոպեին մրցող կողմերի կազմերը հավասարվեցին. դաշտից հեռացվեց նաև «Բուդյո Գլիմտի» կիսապաշտպան Ալբերտ Գրյոնբեկը։
Տանտերերն ունենալով խաղային լուրջ առավելություն` միայն 83-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը. պատասխան գոլը խփեց Պատրիկ Բերգը։
Լրացուցիչ ժամանակում Կյետիլ Կնուդսենի սաներն ունեին խաղային առավելություն, սակայն «Այաքսի» ֆուտբոլիստները 114-րդ րոպեին լռեցին Բուդյո քաղաքի «Ասպմիրա» մարզադաշտը` կորզելով հաղթանակ. ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Կենեթ Թեյլորը։
Ավելացնենք, որ հանդիպման հերոսներից դարձավ նաև «Այաքսի» 22-ամյա գերմանացի դարպասապահ Դինաթ Ռամայը։
Այսպիսով, հոլանդական ակումբը 2:1 հաշվով հերոսական հաղթանակ տարավ` դուրս գալով Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Բուդե Գլիմպտ, Դինաթ Ռամայ, Կյետիլ Կնուդսեն, Կոնֆերենցիաների լիգա, Յոն վան'թ Սխիպ, Պատրիկ Բերգ, Սթիվեն Բերգեյս