ԿԼ. ԱԵԿ-ը թրիլերային comeback է արել 90+14-ին խփած գոլի շնորհիվ 🎥
ԿԼ. ԱԵԿ-ը թրիլերային comeback է արել 90+14-ին խփած գոլի շնորհիվ 🎥
19/12/2025 - 14:49

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրում Աթենքի ԱԵԿ-ը սեփական դաշտում 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ է տարել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» նկատմամբ։

Հյուրերը Ստեֆան Բայարամի ու Ալեասանդրու Չիկելդեուի գոլերի շնորհիվ մինչև 65-րդ րոպեն անսպասելի հաղթում էին 2:0։

Հունական ակումբը, սակայն, կարողացավ ֆանտաստիկ comeback անել։ Մարկո Նիկոլիչի գլխավորած թիմից հաշիվը 65-րդ րոպեին կրճատեց Դոմոգոյ Վիդան, իսկ Դերեկ Քուտեսան 90+8-ին խփեց երկրորդ պատասխան գոլը։

Երբ էր թվում էր, թե կողմերը կբաժանվեն խաղաղությամբ, ԱԵԿ-ը նաև հաղթանակ կորզեց. 90+14-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Մադրիդի «Ռեալի» ու «Միլանի» նախկին հարձակվող Լուկա Յովիչը։

Հունական ակումբը հաղթանակի շնորհիվ միավորների քանակը հասցրեց 13-ի, բարձրացավ 3-րդ տեղ` նվաճելով միանգամից 1/8 եզրափակիչի ուղեգիր։

«Ունիվերսիտատեա Կրայովան» 7 միավորով զբաղեցրեց 25-րդ տեղը և ավարտեց պայքարը։ Ոչ-ոքի գրանցելու դեպքում ռումինական ակումբը, միանշանակ, կլիներ լավագույն 24 ակումբների շարքում ու դուրս կգար անցումային փլեյ-օֆֆ։

Ֆիլիպի Կոուելյուի գլխավորած թիմը միայն խփած ու բաց թողած գոլերի ավելի վատ հարաբերակցության պատճառով զիջեց 21-24-րդ տեղերը զբաղեցրած ԿուՊՍ-ին (Ֆինլանդիա), «Շկենդիային» (Հյուսիային Մակեդոնիա), «Զրինսկիին» (Բոսնիա և Հերցեգովինա) և «Սիգմային» (Չեխիա), որոնք նույնպես 7-ական միավորով ավարտեցին պայքարն ու նվաճեցին անցումային փլեյ-օֆֆ-ի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025